
Երեկ Ռումինիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ exit poll-երի արդյունքների, երկրորդ փուլ են անցել երկրի գործող նախագահ Տրայան Բասեսկուն եւ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միրչա Ջոանեն, ովքեր ստացել են ընտրողների քվեների՝ համապատասխանաբար 33 եւ 31 տոկոսը:
Հանդես գալով իր նախընտրական շտաբում, Բասեսկուն գոհունակություն է հայտնել, որ «ռումինացիների մեծամասնությունը հանդես է եկել 300 հոգանոց միապալատ խորհրդարան ունենալու օգտին` 500 հոգանոց երկպալատ խորհրդարանի փոխարեն»: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մեկնաբանելով exit poll-ի արդյունքները, ըստ որոնց՝ երկրորդ փուլ են անցնում ինքն ու Միրչա Ջոանեն, Բասեսկուն կոչ է արել «սպասել ընտրությունների պաշտոնական արդյունքներին»:
Հիշեցնենք, որ նախագահի ընտրություններն ու խորհրդարանական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն տեղի են ունեցել երեկ` նոյեմբերի 22-ին: Նախագահի թեկնածու էր գրանցվել 12 հոգի: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է դեկտեմբերի 6-ին:
Նշենք, որ ներկա պահին ամփոփվել է քվեաթերթիկների մոտ 50 տոկոսը, որոնց արդյունքները շատ չեն տարբերվում exit poll-ի արդյունքներից: Մասնավորապես, Տրայան Բասեսկուի օգտին քվեարկել են ընտրողների 32,8 տոկոսը, Միրչա Ջոանեի օգտին` 29,1 տոկոսը:
20:52 / 12.03.2010
20:38 / 12.03.2010
20:32 / 12.03.2010
20:17 / 12.03.2010
20:14 / 12.03.2010
20:07 / 12.03.2010
19:58 / 12.03.2010
19:51 / 12.03.2010
19:35 / 12.03.2010
19:18 / 12.03.2010
19:00 / 12.03.2010
18:54 / 12.03.2010
18:53 / 12.03.2010
18:48 / 12.03.2010
18:15 / 12.03.2010