Der Tagesspiegel. Քիչ հավանական է, որ Հայաստանն այսօր գնա զիջումների ղարաբաղյան բանակցություններում
15:58 / 23.11.2009

Գերմանական Der Tagesspiegel-ը մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 22-ի մյունխենյան հանդիպումը, գրում է. «Քիչ հավանական է, որ Հայաստանն այսօր գնա զիջումների ղարաբաղյան բանակցություններում»:

Թերթի փոխանցմամբ, մի կողմից ՀՀ նախագահին ճնշում է թուրքական կողմը՝ նշելով, որ չի բացի սահմանը, քանի դեռ առաջընթացի չի գրանցվել ԼՂ խնդրում, մյուս կողմից ճնշումներ կան Սփյուռքի կողմից, որը ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել միայն այդ երկրի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո: «Այն փաստը, որ Հայաստանը համաձայնել է գնալ Թուրքիայի հետ հաշտության առաջ է բերել Սփյուռքի դժգոհությունը, ուստի քիչ հավանական է, որ Հայաստանն այսօր գնա զիջումների ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է թերթը: