Փոխատեղում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի կողմոնորշվել՝ ինչպես մեկնաբանի Բեռնար Ֆասիեի արտահայտությունները
Չնայած ազդեցիկ միջազգային ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման ժամանակ քննարկվել է շրջանակային համաձայնագիրը, որ նախատեսում է հայկական զինուժի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման դիմաց, Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, այդուհանդերձ, վստահություն հայտնեց, թե Սարգսյանն ու Ալիեւը քննարկել են բացառապես ԼՂՀ կարգավիճակի հարցը:
Իր համոզվածությունը Շարմազանովը պայմանավորում է ռուսաստանյան «Առաջին ալիքով»: Նրա խոսքով, այն փաստը, թե լրատվամիջոցները խոսել են հանրաքվեի միջոցով կարգավիճակի որոշման հարցի մասին, վկայում է, որ նրանք ճանաչում են հարցի լուծման՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա լուծվելու փաստը: Պատգամավորը նկատեց, որ այդ հարցի լուծումից հետո կարելի է քննարկել եւ այլ հարցեր, քանի որ անհրաժեշտ է այնպիսի համաձայնության հանգել, որոնք համընդգրկուն կլինեն եւ կբացառեն հակամարտության վերսկսումը: Շարմազանովը նշեց, թե Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները «նյարդային ջղաձգումների» արդյունք են եւ նվազեցնում են այդ երկրի միջազգային հեղինակությունը: Ընդ որում, պատգամավորը չզլացավ պատերազմ տենչացող Ադրբեջանին հիշեցնելու, թե ինչով ավարտվեցին ռազմական գործողությունները, որ սկսվել էին Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ 90-ականներին:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ հայտարարեց, թե Ալիեւի արտահայտությունները ոչ թե հերթական, այլ պարզապես սպառնալիքներ են: Ըստ Մանոյանի՝ հայկական կողմը պետք է վաղուց դրանց արժանի հակահարված տար: «Ես շատ որախ կլինեի, եթե նախագահների 4-ժամանոց հանդիպման առաջին 2 ժամը Հայաստանի նախագահը բարձրացներ բանակցությունների շարունակման նպատակահարմարության հարցը՝ Ադրբեջանի նախագահի նախօրեին արած ռազմատենչ հայտարարությունների ֆոնին»,- նշեց նա:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավեդյանը, մեկնաբանելով Մյունխենում շրջանակային համաձայնագրի քննարկման մասին լուրը, ընդգծեց, թե հայ դիվանագիտական միտքը վաղուց է ղարաբաղյան խնդիրը փակուղի հասցրել, եւ այժմ ստիպված է ճաշակել իր իսկ «եփած ապուրը»: «Փաստը, թե այսօր քննարկվում է մի փաստաթուղթ, որի իմաստն է տարածքների վերադարձը՝ Ադրբեջանի ռաջարկած կարգավիճակի հանրաքվեի դիմաց, հետեւանք է նրա, որ ժամանակին Երեւանը հայտարարել է նման փոխզիջման գնալու մասին: Եւ այսօր Երեւանի փորձերը՝ խուսափել դրանից, մատնվում են ձախողման, եւ մենք ստանում ենք նման շրջանակային համաձայնագրեր, երբ բոլոր խաղաթղթերը հայկական կողմի ձեռքին են»,- նշեց Ալավերդյանը:
16:03 / 13.03.2010
15:23 / 13.03.2010
15:02 / 13.03.2010
19:42 / 13.03.2010
18:20 / 13.03.2010
18:15 / 13.03.2010
18:13 / 13.03.2010
17:55 / 13.03.2010
17:40 / 13.03.2010
17:36 / 13.03.2010
17:30 / 13.03.2010
16:58 / 13.03.2010
16:51 / 13.03.2010
16:49 / 13.03.2010
16:45 / 13.03.2010
16:41 / 13.03.2010
16:03 / 13.03.2010
15:52 / 13.03.2010