Ֆիլիպ Գորդոն. ԼՂ խնդիրը չպետք է ազդի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա
ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցողական է համարել Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները
«Ադրբեջանը պետք է պաշտպանի իր դիրքորոշումը ԼՂ հարցում մինչեւ վերջ, եւ չարժե ճնշումներ գործադրել պաշտոնական Բաքվի վրա որեւէ ձեւաչափով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազի միջազգային բաժնի պետ Նովրուզ Մամեդովը՝ հանդես գալով «Հարավային Կովկասում անվտանգության խոչընդոտները. Տարածաշրջանային համագործակցության իրականություն եւ հեռանկարներ» խորհրդաժողովի ժամանակ: Այն կազմակերպել էր Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:
Մամեդովը տեղեկացրել է, որ Ադրբեջանը ոչ միայն որեւէ աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից, այլեւ հակառակը. «անընդհատ քննադատության է արժանանում Արեւմուտքի կողմից`մարդու իրավունքների ու այլ հարցերով»:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Մամեդովը հայտարարել է, որ «հաճախ արեւմտյան դիվանագետներն ասում են, թե միշտ չէ, որ կարողանում են ժամանակ գտնել ու քննարկել տարբեր հարցեր, բայց հանկարծակի հավաքվեցին Ցյուրիխում ու արձանագրությունները ստորագրվեցին շատ բարձր մակարդակով»:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի երկու բլոգերների ձերբակալությանն ու դատապարտելուն, նա հայտարարել է, որ «արեւմտյան եւ հատկապես ամերիկյան մամուլը սկսեց ավելի լրջորեն հետաքրքրվել այդ հարցով, քան Ղարաբաղի հարցով»: Մամեդովը դա գնահատել է որպես ճնշում Ադրբեջանի վրա եւ արեւմտյան դիվանագետներին խորհուրդ տվել լրջորեն մտածել Ադրբեջանի հետ կապված հարցերի շուրջ: Նրա խոսքով, «Ադրբեջանը կարող է Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, քրիստոնեական ու մահմեդական աշխարհների միջեւ միջնորդի դեր խաղալ»: Մամեդովը նաեւ ընդգծել է, որ արաբական երկրներում BBC-ի անցկացրած հարցումների համաձայն պարզվել է, որ 10 քաղաքացիներից 8-ը ատում են ԱՄՆ-ին: «ԱՄՆ-ը պետք է լրջորեն մտածի այդ մասին»,- նշել է նա:
16:31 / 18.03.2010
16:27 / 18.03.2010
16:20 / 18.03.2010
16:17 / 18.03.2010
16:15 / 18.03.2010
15:52 / 18.03.2010
15:45 / 18.03.2010
15:09 / 18.03.2010
14:54 / 18.03.2010
14:53 / 18.03.2010
14:51 / 18.03.2010
14:49 / 18.03.2010
14:45 / 18.03.2010
14:25 / 18.03.2010
14:25 / 18.03.2010