Թբիլիսիում Սբ. Գեւորգ Մուղնեցոց եկեղեցու փլուզումը բարբարոսական գործողություն է
15:10 / 24.11.2009

Թբիլիսիում Սբ. Գեւորգ Մուղնեցոց եկեղեցու փլուզումը բարբարոսական գործողություն է , որը հարիր չէ քաղաքակիրթ, առավել եւս՝ քրիստոնյա պետությանը: Այդ մասին նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Մենք հասկացանք, որ Վրաստանի վրա կարող է ազդել միայն միջազգային ճնշումն ու մենք գնացինք այդ քայլին»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ չբացելով փակագծերը, թե ինչ է նախաձեռնել ՀՅԴ-ն՝ եկեղեցու փլուզման կապակցությամբ:

Նշենք, որ օրերս Թբիլիսիի կենտրոնում փլուզվեց Սբ. Գեւորգ Մուղնեցոց եկեղեցին: Իրադարձությանը հետեւեցին արձագանքներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանի հայ համայնքից: Երեւանում նախատեսված է երթ անել դեպի Վրաստանի դեսպանատուն: Սակայն վրացական իշխանությունների կողմից որեւէ արձագանք հարցի կապակցությամբ դեռեւս չկա: