
Թուրքիայում ուսուցչի օրվա կապակցությամբ զեկույց է հրապարակել միջազգային OECD կազմակերպությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
OECD-ի 2009 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ուսուցիչները ավելի շատ աշխատում են եւ ավելի քիչ աշխատավարձ ստանում։ OECD-ի անդամ երկրներում ուսուցիչների աշխատանքային ժամը կազմում է 1652, իսկ Թուրքիայում՝ 1832։ Սրա դիմաց՝ Թուրքիայում ամենաբարձրակարգ ուսուցիչը ստանում է տարեկան մոտ 18 հազար ԱՄՆ դոլար, իսկ OECD-ի այլ երկրներում՝ 54 հազար դոլար։
Թուրքական կրթական միության կողմից կազմված զեկույցում նույնպես արծարծվում են աշխատավարձի եւ ժամերի խնդիրը։ Սակայն այստեղ նաեւ նշվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում ուսուցիչների մեկ երրորդը չցանկանալով է աշխատում այդ մասնագիտությամբ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ OECD-ը (Organisation for Economic Co-operation and Development) իր անունը ստացել է 1961 թվականի սեպտեմբերի 30-ին։ Այն աշխարհի տնտեսական համագործակցության բնագավառում մեծ ընկերություններից մեկն է։ Բացի տնտեսականից՝ տվյալ կազմակերպության գործունեության շրջանակն է նաեւ ազգային կրթական, էներգետիկ, սոցիալական ոլորտը։ 1961 թվականից Թուրքիան նույնպես անդամակցում է այդ կազմակերպությանը։ Կազմակերպության անդամներն են՝ Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Անգլիան եւ այլ եվրոպական երկրներ։
Ի դեպ տարբեր միջազգային կառույցների որակավորման սանդղակում՝ Թուրքիան որակվում է, որպես կրթական ցածր մակարդակ ունեցող երկիր՝ չնայած, որ ազգաբնակչության կենսամակարդակը բարձր է։
Թուրքիայում մեծ խնդիր է գիրք կարդացողների թվաքանակը։ Այս մասին մի քանի ամիս առաջ հայտարարել է Թուրքիայի Անկախ կրթական արհմիության նախագահ Գյուրքան Ավջըն։
Թուրքիան գիրք կարդալու առումով ետ է մնում անգամ աֆրիկյան մի շարք երկրներից։ Մեկ Թուրքիայի քաղաքացին՝ 10 տարում մեկ գիրք է կարդում։ Օրինակ, ճապոնացին մեկ տարվա մեջ կարդում է միջինը 25 գիրք։
22:16 / 18.03.2010
20:30 / 18.03.2010
20:13 / 18.03.2010
20:07 / 18.03.2010
20:01 / 18.03.2010
19:54 / 18.03.2010
19:42 / 18.03.2010
19:28 / 18.03.2010
19:23 / 18.03.2010
19:20 / 18.03.2010
19:18 / 18.03.2010
19:15 / 18.03.2010
19:14 / 18.03.2010
19:06 / 18.03.2010
19:02 / 18.03.2010