Փոխատեղում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի կողմոնորշվել՝ ինչպես մեկնաբանի Բեռնար Ֆասիեի արտահայտությունները
Կիպրոսի խորհրդարանի նախագահ եւ Կիպրոսի դեմոկրատական կուսակցության առաջնորդ (DIKO) Մարիոս Գարոյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է Financial Mirror-ը:
Պարբերականը մեջբերում է Գարոյանի խոսքերը. «Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իրականում արդարությունը ժխտելու ցանկություն են: Երկկողմ հարաբերությունների կարգավորման ստորագրված արձանագրությունները ոչ այլ ինչ են, քան փաստաթղթերի միջոցով պատմությունը կեղծելու փորձ»:
Թերթը նաեւ հայտնում է, որ "Մ. Գարոյանը զուգահեռներ է տարել՝ հայ ժողովրդի պայքարը համեմատելով այն պայքարի հետ, որ տանում են կիպրացիները՝ կղզու հյուսիսային հատվածի ազատագրման համար, որ շուրջ 3 տասնամյակ զավթված է թուրքական զորքերի կողմից: Խորհրդարանի նախագահը հայտնել է, «Արդարությունն ու ազատությունն այն ամենն է, ինչին մենք ձգտում ենք: Ինչ վերաբերում է կիպրական խնդրին, մենք նման որոշում ենք ուզում, որ լիովին կվերականգնի Կիպրոսի, նրա տարածքի ու մարդկանց միասնությունը»:
16:58 / 13.03.2010
15:02 / 13.03.2010
14:25 / 13.03.2010
19:42 / 13.03.2010
18:20 / 13.03.2010
18:15 / 13.03.2010
18:13 / 13.03.2010
17:55 / 13.03.2010
17:40 / 13.03.2010
17:36 / 13.03.2010
17:30 / 13.03.2010
16:58 / 13.03.2010
16:51 / 13.03.2010
16:49 / 13.03.2010
16:45 / 13.03.2010
16:41 / 13.03.2010
16:03 / 13.03.2010
15:52 / 13.03.2010