
Թեհրանում ավարտվել է Իրանի եւ Հայաստանի ԱԳՆ-ների ներկայացուցիչների միջեւ հյուպատոսական հարցերով նիստը: Թեհրանն ու Երեւանը քննարկում էին վիզային տուրքերի իջեցման եւ վիզային ռեժիմի մեղմացման հարցերը: Ինչպես հաղորդում է իրանական «Իրիբնյուզ» հեռուստաալիքը, այդ եւ այլ հարցեր քննարկվել են նոյեմբերի 25-ին ավարտված Իրանի եւ Հայաստանի ԱԳՆ-ների՝ հյուպատոսական հարցերով վարչությունների ղեկավարների թվով 6-րդ համատեղ նիստում:
Կողմերը նաեւ քննարկել են տնտեսական կապերի զարգացման, ուսանողների փոխանակության, իրավական հարցերում համագործակցության մակարդակի աճի, թմրանյութերի դեմ պայքարի, երկու երկրների ոստիկանությունների միջեւ համագործակցության, սահմանային շրջաններում համագործակցության մակարդակի բարձրացման հարցեր:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական իշխանությունները որոշում կայացրին միակողմանի Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին:
20:27 / 10.03.2010
20:20 / 10.03.2010
20:16 / 10.03.2010
19:34 / 10.03.2010
19:08 / 10.03.2010
18:48 / 10.03.2010
18:46 / 10.03.2010
18:39 / 10.03.2010
18:27 / 10.03.2010
18:16 / 10.03.2010
18:13 / 10.03.2010
18:12 / 10.03.2010
18:05 / 10.03.2010
18:02 / 10.03.2010
17:50 / 10.03.2010