Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի
Նախընտրական ֆալշստարտ Հայաստանում կամ ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին
Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներ Տիգրան Դավթյանն ու Ներսես Երիցյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումներ են ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նաեւ հայտնեց, որ դիմումատուների շարքում են նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։
Ի դեպ, Շարմազանովը նաեւ նշեց, որ նոյեմբերի 28-ին կայանալու է ՀՀԿ հերթական համագումարը, որտեղ ընտրվելու է կուսակցության ղեկավարությունը՝ նախագահ եւ գործադիր մարմին: Բնականաբար ՀՀԿ նախագահի պաշտոնում մեկ թեկնածու կա՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ գործադիր մարմինը բաղկացած է 12 հոգուց, սակայն Շարմազանովը չբացառեց , որ այդ թիվը կարող է փոխվել, հատկապես որ կանոնադրությամբ սահմանափակումներ չկան: Ամենայն հավանականությամբ, գործադիր մարմնի կազմում կընդգրկվեն նաեւ վարչապետ, օրերս ՀՀԿ-ին անդամագրված Տիգրան Սարգսյանն ու քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ Շարմազանովը օրերս հայտնել էր, թե ՀՀԿ նախագահի ընտրություն համագումարում նախատեսված չէ:
19:20 / 16.03.2010
18:32 / 16.03.2010
17:05 / 16.03.2010
19:38 / 16.03.2010
19:35 / 16.03.2010
19:24 / 16.03.2010
19:20 / 16.03.2010
19:18 / 16.03.2010
19:08 / 16.03.2010
19:01 / 16.03.2010
18:51 / 16.03.2010
18:45 / 16.03.2010
18:42 / 16.03.2010
18:40 / 16.03.2010
18:35 / 16.03.2010
18:32 / 16.03.2010
18:23 / 16.03.2010
18:19 / 16.03.2010