Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
ԼՂՀ Ազգային ժողովը նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարության ամբողջական տեքստը.
«Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսեւորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական քաղաքականության մեջ այդ երկիրը անթաքույց կերպով ժամանակ է ձգում` հետագայում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրեն փոխելու նպատակով:
Այս իրավիճակում Արցախի խորհրդարանը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները որակում է որպես անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում, ինչը հղի է խաղաղ կարգավորման հանդեպ ղարաբաղյան կողմի վստահության կորստի հեռանկարով: ԼՂՀ իշխանությունները միջազգային կազմակերպություններին եւ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ կենտրոններին բազմիցս նախազգուշացրել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ արտաքին քաղաքականության մասին, որը լիովին հակասում է միջազգային կազմակերպություններին անդամակցելիս այդ երկրի ստանձնած պարտավորություններին: Այս ամենն ուղեկցվում է ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իբր թե նկատվող լարվածության մասին հետեւողական քարոզչությամբ, ինչը խոսում է բանակցային գործընթացը տապալելու եւ տարածաշրջանային կայունությունը խախտելու` պաշտոնական Բաքվի մտադրությունների մասին:
ԼՂՀ Ազգային Ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդ երկրների խորհրդարանների, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ միտումների վտանգավորության վրա: Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի եւ բանակցությունների էությունը նենգափոխելու համառ քայլերը կասկածի տակ են դնում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով գործադրվող բոլոր ջանքերի արդյունավետությունը:
Ելնելով վերոնշյալից, ԼՂՀ ԱԺ-ն, հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը: Ազգային ժողովը ԼՂՀ ԱԳՆ-ին առաջարկում է սույն Հայտարարության մասին իրազեկել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի` առաջիկայում Աթենքում կայանալիք նիստին»:
17:56 / 19.03.2010
15:58 / 19.03.2010
15:35 / 19.03.2010
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010