Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի
Նախընտրական ֆալշստարտ Հայաստանում կամ ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Իմրալի կղզում բանտարկված Աբդուլահ Օջալանի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության կոչով հազարավոր քրդեր հավաքվել էին Դիարբեքիրում եւ թուրքական իշխանություններից պահանջում էին բարելավել Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները։ Ելույթ ունեցողները նշում էին, որ նոր տեղափոխված բանտախուցը նախկին 12-ի փոխարեն՝ 6 քմ է։
Հանրահավաքը եւ երթը ղեկավարում է քրդական կուսակցության պատգամավոր՝ Սելահեթին Դեմիրթաշը։ Իսկ նույն կուսակցության անդամ, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հանրահավաքի մասնակիցներին ողջունեց ճանապարհին կանգնած կուսակցական ավտոբուսի մոտից։
Երթի ընթացքում մասնակիցների մի խումբ, որոնց դեմքերը ծածկված էին, սկսել են քարկոծել երթը հսկող ոստիկանության աշխատակիցներին։ Այս միջադեպը հարթել են քրդական կուսակցության անդամները եւ հեռացրել քարերով զինվածներին։
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության Դիարբեքիրի նահանգային վարչության պետ՝ Ֆրաթ Անըլըն անդրադարձել է մի քանի օր առաջ «Ազգայանական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի այն խոսքին. «Կտեսնեք թե ինչպես եմ Դիարբեքիր գնում», եւ ասել հետեւյալը. «Ով որ խաղաղության, ժողովրդավարության, եղբայրության համար կգա, Դիարբեքիրի դռները մինչեւ վերջ բաց են նրա առաջ, իսկ հակառակ մտածողներ եթե կան, թող նայեն Դիարբեքիրը մեկ երկու տարի առաջ»։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 1999 թվականից, Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանին անցյալ շաբաթ տեղափոխեցին նոր կառուցված բանտային մասնաշենք, որտեղ նրան միացան եւս 5 քուրդ զինյալներ։ Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իմրալի կղզում նախատեսվում է պահել 12 PKK-ի զինյալների։
«Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը մի քանի օր առաջ հայտարարության մեջ նշել էր, որ ինքը ծանոթացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Օջալանի դիմումի պատասխանին։ Ըստ այդ զեկույցի, Օջալանը նշանադրվել է իր դատապաշտպաններից մեկի հետ, որի հետ հանդիպել է 4 տարի 10 ամիս եւ հանդիպել է ընդհանուր՝ 640 անգամ։ Օքթայը նաեւ, իր բողոքն է հայտնել, որ այդքան մարդու մահվան պատճառ դարձած Օջալանին պահում են 5 աստղանի հյուրանոցային պայմաններում։
17:16 / 15.03.2010
12:04 / 15.03.2010
14:43 / 12.03.2010
19:38 / 16.03.2010
19:35 / 16.03.2010
19:24 / 16.03.2010
19:20 / 16.03.2010
19:18 / 16.03.2010
19:08 / 16.03.2010
19:01 / 16.03.2010
18:51 / 16.03.2010
18:45 / 16.03.2010
18:42 / 16.03.2010
18:40 / 16.03.2010
18:35 / 16.03.2010
18:32 / 16.03.2010
18:23 / 16.03.2010
18:19 / 16.03.2010