Լեւոն Զուրաբյան. Հանրապետականները պատրաստվում են փոթորկի
13:42 / 26.11.2009

Հանրապետականները պատրաստվում են փոթորկի, հենց դրանով էլ պայմանավորված է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարության անդամների զանգվածային անդամագրումը կուսակցությանը: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

""Փոթորիկ" բառի տակ ես նկատի ունեմ Հայաստանում վերջին արտաքին քաղաքական, ներքաղաքական եւ տնտեսական գործընթացները հատկապես ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական երկխոսության շուրջ ստեղծված իրավիճակը",- նկատեց Զուրաբյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն փորձում է համախմբել կուսակցական ռեսուրսն ու անգամ բազմացնել այն, որ խուսափեն «փոթորկի» ժամանակ հնարավոր դասալքությունից, որը Զուրաբյանի խոսքով, իրեն սպասեցնել չի տա: