Հայաստանի ԱԳՆ. Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց՝ Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը
The Jerusalem Post. «Lonely Planet’s»-ը ամբողջ գլուխներ է ջնջում հայ ժողովրդի պատմությունից
ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Գարամյանը ներկայացրել է ԼՂՀ դատախազության համակարգի կայացումը՝ նկատելով, որ անգամ ամենածանր պահերին ղարաբաղյան դատախազությունը փորձել է հավատարիմ մնալ ազգային կերպին: Նա ընդգծել է դատախազության համակարգի զարգացման նոր փուլի անհրաժեշտությունը, որը, նրա խոսքով, անկախ պետության գերատեսչության կագավիճակում իր վրա է վերցրել նոր պարտավորություններ եւ խնդիրներ:
Դատախազության աշխատակիցներին եւ վետերաններին շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Դուք չափազանց կարեւոր եւ պատասխանատու առաքելություն եք իրականացնում օրինականության, իրավակարգի ամրապնդման, իրավունքների պահպանման եւ քաղաքացիների օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ: Մեր պետության հաջողություններն ու ձեռքբերումները պայմանավորված են այդ թվում եւ ձեր սկզբունքայնությամբ, բարեխիղճ եւ արհեստավարժ աշխատանքով: Դատախազության գործունեության մեջ նոր էջ է բացվել, երբ մեր ժողովուրդը անկախ պետականություն է հռչակել եւ ինքնուրույն է սկսել կերտել իր ապագան: Եւ այսօր դատախզությունը զգալի ազդեցություն ունի Արցախում ժողովրդավարության ամրապնդման, երկրի հզորացման, մեր պետության հեղինակության ձեւավորման գործում եւ հնարավորություն է տալիս արժանիորեն ներկայանալ աշխարհին:
Աշխատանքի այդ ոճը պետք է շարունակի զարգանալ եւ կատարելագործվել: Հանցավորության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը, օրենքի գերակայության ապահովումը եւ քաղաքացիների ազատությունների պաշտպանությունը ԼՂՀ Սահմանադրության պահանջն են, որ անխոս պետք է իրակաանցվեն այս ոլորտի յուրաքանչյուր աշխատակցի կողմից:
Համոզված եմ, որ դատախազությունն ունի անհրաժեշտ պոտենցիալ՝ իր առջեւ դրած խնդիրները լուծելու համար, եւ պետությունը համակողմանի աջակցություն կցուցաբերի այդ գործընթացի հաջող կազմակերպմանը»,- իր շնորհավորական խոսքում նկատել է երկրի ղեկավարը:
ԼՂՀ դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ:
ԼՂՀ դատախազությանը օրինականության եւ իրավակարգի ամրացման գործում ցուցաբերած զգալի ավանդի համար Աղվան Հովսեփյանը ԼՂՀ նախագահի հրամագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: պարգեւներ եւ դասային աստիճաններ են ստացել ԼՂՀ դատախազության մի շարք աշխատակիցներ: ՀՀ գլխավոր դատախազն իր ղարաբաղցի գործընկերոջը նվերներ է մատուցել: Նվերներ, գումարային պարգեւավճարներ եւ գովասանագրեր են ստացել դատախազության մի շարք աշխատակիցներ:
15:20 / 19.03.2010
15:12 / 19.03.2010
15:04 / 19.03.2010
14:43 / 19.03.2010
14:32 / 19.03.2010
14:25 / 19.03.2010
14:17 / 19.03.2010
14:13 / 19.03.2010
14:10 / 19.03.2010
14:00 / 19.03.2010
13:56 / 19.03.2010
13:47 / 19.03.2010
13:26 / 19.03.2010
13:26 / 19.03.2010
13:26 / 19.03.2010