Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու համար
Ներսես Երիցյանը` Գագիկ Ծառուկյանին. Դուք Ձեր նախարարներին գնահատական տվեք
«Միգուցե այդ սպառնալիքներն արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»: Այդ մասին նոյեմբերի 26-ին Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա են եղել Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ելույթում, նաեւ ուղղված հարցերին պատասխանելիս նախարար Նալբանդյանը ներկայացրել է հայ-ճապոնական հարաբերությունները եւ դրանց զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները, կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը միտված ջանքերը:
21:29 / 15.03.2010
18:37 / 15.03.2010
17:05 / 15.03.2010
11:40 / 16.03.2010
11:31 / 16.03.2010
11:17 / 16.03.2010
11:09 / 16.03.2010
10:56 / 16.03.2010
10:46 / 16.03.2010
10:02 / 16.03.2010
21:29 / 15.03.2010
21:10 / 15.03.2010
21:04 / 15.03.2010
20:37 / 15.03.2010
19:57 / 15.03.2010
19:21 / 15.03.2010
19:15 / 15.03.2010
19:05 / 15.03.2010