ՀԴԿ. Հայ-թուրքական արձանագրություններն անգրագետ ձեւակերպումներ են պարունակում
15:23 / 27.11.2009

Հայ-թուրքական արձանագրությունները, որ նախատեսում են Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորում, բացի անընդունելի դրույթներից, նաեւ անգրագետ ձեւակերպումներ են պարունակում: Այդ մասին նոյեմբերի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, հենց միայն ելնելով դրանից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը պարտավոր է այդ փաստաթղթերը հակասահմանադրական ճանաչել: Սարգսյանը նշել է, որ եթե Հայաստանը վավերացնի այդ արձանագրությունները, առաջին հերթին կընկնի նրա՝ որպես լուրջ երկրի հեղինակությունը, որը գործնականում հրաժարվում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու քաղաքականությունից:

Արամ Սարգսյանն անդարդարձել է նաեւ Հայաստանի իշխանությունների այն պնդումներին, թե սարսափելի ոչինչ չկա, որ փաստաթղթերով նախատեսված է հայ-թուրքական սահմանի փոխադարձ ճանաչում: Գործիչը նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը պնդում է, թե այդ սահմանը վաղուց է ճանաչված, բայց այդ դեպքում էլ անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան պահանջում դա եւ ձգտում վավերացնել այդ փաստը խարհրդարանում:

Համարելով այս տեսքով փաստաթղթերի ստորագրումն անընդունելի, Արամ Սարգսյանը հայտաարրեց, որ ստեղծված իրավիճակն ու ՀԴԿ հետագա քայլերը մտադիր է քննարկել այլ կուսակցությունների հետ, ինչի համար էլ նիստ է գումարելու: Հրավիրվելու են ՀՅԴաշնակցության, «Նոր ժամանակների», «Ժառանգության» ներկայացուցիչները: Մյուս հրավիրյալների մասին նա խոստացավ հայտնել ավելի ուշ: