Հայաստանը չկայացած պետությունների ցուցակում 101-րդ տեղում է
16:53 / 27.11.2009

«Foreign Policy» ամերիկյան հեղինակավոր պարբերականի չկայացած պետությունների ցուցակում՝ 177 երկրների շարքում, Հայաստանը գրավել է 101-րդ տեղը։

Առաջին տեղերը զբաղեցնում են այն երկրները, որոնց ղեկավարությունը չի վերահսկում տարածքային ամբողջականությունը, ժողովրդագրությունը, քաղաքական եւ տնտեսական իրավիճակը։

Հետազոտություններն անցկացվել են մի քանի չափորոշիչների համաձայն, ինչպես, օրինակ` ժողովրդագրություն, զանգվածային միգրացիա, տնտեսական անհավասար զարգացումներ, անօրինություն եւ կրիմինալիզացիա, մարդու իրավունքների ոտնահարումներ եւ այլն։

Այս, ինչպես նաեւ նախորդ տարի ամենաչկայացած պետությունը Սոմալին է եղել։

Ինչ վերաբերում նախկին ԽՍՀՄ երկրներին, ապա Ուզբեկստանը զբաղեցնում է 31-րդ, Վրաստանը՝ 34-րդ, Տաջիկստանը՝ 37-րդ, Ադրբեջանը՝ 56-րդ տեղերը։

Ռուսաստանը չկայացած պետությունների ցուցակում զբաղեցնում է 72-րդ տեղը։