Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
Թուրքիայի պետնախարար, Եվրամիության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը պատասխանել է թուրքական թերթերից մեկի հարցին, կապված ԵՄ բանակցող խմբում հայազգի անդամի ընտրությանը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշը ասել է. "Այս նախագիծը իրականացնելու ենք երիտասարդների, ծերերի, հարուստների, աղքատների, հայի, հրեայի, մահմեդականի հետ միասին։ Այսուհետ աշխատանքների համար 340 հոգանոց մի պատվիրակություն է ստեղծվելու, որը արդեն հավանության է արժանացել թուրքական խորհրդարանի կողմից, եւ մենք ընդունելության քննություններ ենք կազմակերպել։ Մեր 118 քաղաքացիներ արդեն գրավոր քննությունը անցել են։ Բանավոր քննությունից հետո 42 հոգի անմիջապես կանցնեն պարտականությունների կատարմանը։ Մենք աշխատանքի համար դիմողների ոչ էթնիկ, ոչ կրոնական, ոչ էլ քաղաքական հայացքներին ուշադրություն չենք դարձնում։ Մեր բոլոր քաղաքացիները հավասար են։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Եվրամիության անդամակցության գծով բանագնաց եւ պետնախարար Էգեմեն Բաղըշին կից` Եվրամիության գլխավոր քարտուղարության ԵՄ մասնագետի պաշտոնին՝ առաջին անգամ որոշում է կայացվել աշխատանքի ընդունել ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Լեո Սուրեն Հալեպլիին։ Հրապարակված ցուցակում տեղ գտած Սուրենը պետք է դեռեւս անցնի համապատասխան քննություններ։ Այս հարցում ամենակարեւոր որոշումը կախված է թուրքական ազգային հետախուզական ծառայության (MIT) որոշումից: Այս ամենը հաջող հաղթահարելուց հետո, Սուրենը տեղ կզբաղեցնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններ վարող պատվիրակությունում։
17:40 / 19.03.2010
16:41 / 19.03.2010
16:24 / 19.03.2010
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010