
Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է եւ բարձր է գնահատում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նոյեմբերի 28-ին կայացած հանդիպմանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ:
Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Պարոն Բոգդան Կլիխը նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է: «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը», նշել է բարձրաստիճան հյուրը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Նշվել է, որ Լեհաստանը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը եւ հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագրով:
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել գործընկերոջ` Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում:
20:30 / 18.03.2010
20:13 / 18.03.2010
20:07 / 18.03.2010
20:01 / 18.03.2010
19:54 / 18.03.2010
19:42 / 18.03.2010
19:28 / 18.03.2010
19:23 / 18.03.2010
19:20 / 18.03.2010
19:18 / 18.03.2010
19:15 / 18.03.2010
19:14 / 18.03.2010
19:06 / 18.03.2010
19:02 / 18.03.2010
18:52 / 18.03.2010