
ՀՀԿ-ի այսօր կայացող համագումարում այդ կուսակցության առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած նախագահական ընտրություններին ու դրան հաջորդած իրադարձություններին, նշելով. «Դրանք անընդունելի և խիստ վտանգավոր զարգացումներ էին: Ամենասարսափելին, թերևս, պառակտումն էր ժողովրդի մեջ: Ծանր ժամանակներ էին բոլորիս համար: Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը»: Հիշեցնենք, որ մարտի 1-ին իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա, որի արդյունքում ունեցանք 10 զոհ:
«Կարող ենք գոհ լինել դրանով, սակայն չենք կարող հանգստանալ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է: Բնավ: Այն, ինչ դեռևս սպասում է մեզ, թերևս առավելագույն ճկունություն, հմտություն, գիտելիք ու կամք է պահանջում, որովհետև մեր կարեւորագույն անելիքը հասարակությունը միավորելն է, մեկ բռունցք դարձնելն է, երկխոսելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձեւավորելն է»,- ասաց նա ու հավելեց, որ նախագահական ընտրություններին հետևած իրադարձությունները առավել ցայտուն ցուցադրեցին անկախության տարիներին ձևավորված պետական, քաղաքական եւ հասարակական ինստիտուտների ոչ լիարժեք կայացվածությունն ու ընդհանուր թուլությունը:
«Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի: Եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին քաղաքական ուժերը, ավելի պրոֆեսիոնալ և տեխնիկապես հագեցված լիներ իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխարգելել տեղի ունեցած իրադարձությունները և արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից: Վստահ եմ, որ այս իրադարձությունների մեծագույն դասը և մեր ներքին քաղաքական առաջնային մարտահրավերը հենց սա է»,- ընդգծել է նա:
Այնուհետեւ անդրադառնալով ՀՀԿ-ի դերին ՀՀ ներքաղաքական կյանքում, Սերժ Սարգսյանն ասել է. «Հանրապետականը առաջնորդի կուսակցություն չէ: Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է: Վստահաբար ասում եմ, որ սա երկրի զարգացման համար կարևորագույն ազդակ է: Իշխանության մեջ սեփական դերի ընկալման ազդակ է այսօրվա և վաղվա իշխանավորի համար: Եվ եթե սա ինչ-որ տեղ էլ այսօր դեռ չի ընկալվում, վաղն անհրաժեշտաբար արմատավորվելու է: Կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել»:
Ինչ վերաբերում է կոալիցիային, ՀՀ նախագահն ասել է, որ կոալիցիա կազմելը եղել է պատմական քայլ, եւ իրենք դա շարունակելու են: «ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերների հետ ստանձնել է պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի առջեւ: Նկատի առնելով այն բարդ գործընթացները, որ այսօր առկա են աշխարհում և մանավանդ մեր տարածաշրջանում` կարող ենք ասել, որ այդ պատասխանատվությունը պատմական է: Մենք կամավոր ստանձնել ենք պարտավորություններ մեր ժողովրդի առջեւ եւ քայլ առ քայլ իրականացնում ենք դրանք՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին հարթակներում: Այս ճանապարհին մենք դրսևորել ենք քաղաքական կամք և հետևողականություն` սկսած ծրագրերը հաջողությամբ պսակելու: Այսուհետ լինելու է նույնը»:
15:29 / 12.03.2010
17:55 / 11.03.2010
15:57 / 10.03.2010
20:52 / 12.03.2010
20:38 / 12.03.2010
20:32 / 12.03.2010
20:17 / 12.03.2010
20:14 / 12.03.2010
20:07 / 12.03.2010
19:58 / 12.03.2010
19:51 / 12.03.2010
19:35 / 12.03.2010
19:18 / 12.03.2010
19:00 / 12.03.2010
18:54 / 12.03.2010
18:53 / 12.03.2010
18:48 / 12.03.2010
18:15 / 12.03.2010