Փոխատեղում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի կողմոնորշվել՝ ինչպես մեկնաբանի Բեռնար Ֆասիեի արտահայտությունները
«Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարությունը նախագահների մյունխենյան հանդիպման նախօրեին, նպատակ ուներ ճնշում գործադրել հայկական կողմի վրա եւ շանտաժի ենթարկել միջազգային միջնորդներին»,- նման տեսակետ է հայտնել ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն ու հավելել. «Բացի այդ, այդ հանդիպումը առաջինն էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո եւ ակնհայտ է, որ Բաքուն լրջորեն մտահոգված է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ընթանում է ԼՂ խնդրից կտրված»: Նրա խոսքով, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, թե որ լսարանի առաջ է Ալիեւը նման ռազմաշունչ հայտարարություն արել. «հայտարարությունն արվել է տեղահանվածների հետ հանդիպման ժամանակ, որոնց համար բնակելի շինություններ են կառուցում Ադրբեջանի կողմից օկուպացված Հյուսիսային Արցախի տարածքում»,- նշել է Մայիլյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է շարունակի իր մասնակցությունը բանակցային գործընթացին եւ հասնի նրան, որ վերականգնվի բանակցային լիարժեք ձեւաչափը, որտեղ մասնակից կլինի նաեւ Ղարաբաղը:
«Բայց բեկում բանակցային գործընթացում կարող է ապահովվել միայն եթե միջազգային միջնորդները կիրառեն անցած տարի Հարավային Կովկասում ու Բալկաններում հակամարտությունների լուծման նախադեպը: 2008 թվականին մենք տեսանք, որ կան նոր միտումներ, եւ որ ավելի վաղ ընդունված միջազգային փիլիսոփայությունը հակամարտությունների լուծման առումով վերանայվում է: Հույս ունեմ, որ եթե ԼՂ հակամարտությունը լուծվի նոր միտումները հաշվի առնելով, ապա մենք կարող ենք հաջողություն ակնկալել: Այն, ինչ կատարվում է հիմա, դա փորձ է վերադարձնել 1988 թվականի „ստատուս քվո“-ն, ինչն իրատեսական չէ»,- ասել է նա:
19:42 / 13.03.2010
18:20 / 13.03.2010
18:15 / 13.03.2010
18:13 / 13.03.2010
17:55 / 13.03.2010
17:40 / 13.03.2010
17:36 / 13.03.2010
17:30 / 13.03.2010
16:58 / 13.03.2010
16:51 / 13.03.2010
16:49 / 13.03.2010
16:45 / 13.03.2010
16:41 / 13.03.2010
16:03 / 13.03.2010
15:52 / 13.03.2010