Հայաստանում «խոզի գրիպով» վարակված բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից
13:26 / 30.11.2009

Հայաստանում «խոզի գրիպով» վարակված բոլոր հիվանդները, որ բուժում էին ստանում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, դուրս են գրվել։ Ինչպես NEWS.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, «խոզի գրիպով» վարակի նոր դեպքեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ վերջերս, ենթադրաբար «խոզի գրիպից», Հայաստանում մի տղամարդ էր մահացել։ Ասոյանը հայտնել է, որ դեռեւս չի կարելի հաստատ պնդել, թե նրա մահվան պատճառը «խոզի գրիպն» է եղել։ «Նա մեզ մոտ վերջերս էր եկել եւ բողոքում էր սրտային անբավարարությունից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ միայն հետազոտություններից հետո հնարավոր կլինի խոսել տղամարդու մահվան պատճառի մասին։

Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանում գրանցվել է խոզի գրիպի 25 դեպք։