Հայաստանի ԱԳՆ. Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց՝ Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը
The Jerusalem Post. «Lonely Planet’s»-ը ամբողջ գլուխներ է ջնջում հայ ժողովրդի պատմությունից
Բեռլինյան պատի խաղաղ անկումը կարող է օրինակ ծառայել մեկ այլ անտեսանելի սահմանի՝ Հայաստանի ներկայիս փակ սահմանի համար: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ԵՊՀ-ի հետ համատեղ ներկայացվող «Բեռլինյան պատի անկման 20-ամյակը» ցուցահանդեսի բացմանը հաջորդած հանրային քննարկմանը:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպանությունների ներկայացուցիչները։ Նրանց կողմից ներկայացվել է այդ պետությունների դերը Բեռլինյան պատի անկման գործում։ Մասնակիցները համամիտ էին այն հարցում, որ պատի անկումը որոշիչ դեր խաղաց եվրոպական համագործակցության հետագա զարգացման համար։
Դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն ընդգծել է, որ ԳԴՀ քաղաքացիների խաղաղ ցույցերը ճանապարհ հարթեցին դեպի Գերմանիայի վերամիավորում, իսկ Կարինե Ղազինյանը շեշտել է, որ Բեռլինյան պատի խաղաղ անկումը կարող է օրինակ ծառայել մեկ այլ անտեսանելի սահմանի՝ Հայաստանի ներկայիս փակ սահմանի բացման համար։
16:24 / 19.03.2010
16:15 / 19.03.2010
16:12 / 19.03.2010
15:20 / 19.03.2010
15:12 / 19.03.2010
15:04 / 19.03.2010
14:43 / 19.03.2010
14:32 / 19.03.2010
14:25 / 19.03.2010
14:17 / 19.03.2010
14:13 / 19.03.2010
14:10 / 19.03.2010
14:00 / 19.03.2010
13:56 / 19.03.2010
13:47 / 19.03.2010