
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու տարի ընդմիջումից հետ, կրկին մեկնում է Վաշինգտոն։ Դեկտեմբերի 7-ին Էրդողանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Թուրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ՝ երկու ղեկավարները կքննարկեն հետեւյալ թեմաները.
PKK-ի դեմ պայքար
Թուրքիան աջակցություն կխնդրի ԱՄՆ-ից, որ ԱՄՆ-ի զորքերի Իրաքից դուրս բերվելուց հետո՝ Իրաքում ահաբեկչության վերացման եւ Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռան վրա տեղավորված PKK-ի տեղաշարժը կասեցվի։ Վերջերս ԱՄՆ հետախուզության դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերի Թուրքիա այցի ընթացքում նրան ասվածը Էրդողանը Օբամային կկրկնի։ Այսինք, կպահանջի քրդական PKK-ի անդամներին հանձնել Թուրքիային։
Կիպրոսի խնդիր
ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի եւ Օբամայի քննարկումների նյութ է լինելու նաեւ Կիպրոսի խնդիրը։ Թուրքիան մեկ անգամ եւս կասի, որ խնդրի լուծման համար ժամանակը չի բավականացնում, եւ նախկին ասված դեկտեմբեր ամիսը՝ կտեղափոխի 2010 թվականի ապրիլ։ Թուրքիան այդ ժամանակահատվածում՝ այսինքն հյուսիսային հատվածի նախագահական ընտրություններից առաջ, կսպասի ԱՄՆ-ի աջակցությանը։ Թուրքիան կսպասի նաեւ ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի ներկայացուցչի նշանակմանը։
Իրանի միջուկային խնդիր
ԱՄՆ-ը կպահանջի Թուրքիայից Իրանի միջուկային խնդրի հետ կապված՝ պարզեցնել դիրքորոշումը։ Թուրքիան այս խնդրով ԱՄՆ-ին հետեւյալը կփոխանցի. "Խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների իրավունք բոլորը ունեն։ Միջուկային զենքը մարդկության համար մեծ վտանգ է ներկայացնում, սակայն այն պետք է լուծվի դիվանագիտական եւ երկխոսության ճանապարհով։
Հայաստանի հետ հարաբերություններ
ԱՄՆ-ի կողմից օրակարգ բերվելիք հաջորդ թեման՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Վաշինգտոնը կշեշտի, որ կարեւոր է երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացումը։ Թուրքիան կրկին կնշի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրում առանց տեղաշարժի՝ Թուրքիայի խորհրդարանում դժվար կլինի վավերացնել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։
Էրդողան-Օբամա քննարկումների սեղանին կլինի նաեւ Աֆղանստանի խնդիրը, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության թուլացումը եւ Nabucco-ի նախագիծը։
18:33 / 18.03.2010
14:54 / 18.03.2010
14:51 / 18.03.2010
18:10 / 18.03.2010
17:14 / 18.03.2010
14:51 / 18.03.2010
17:36 / 17.03.2010
14:36 / 17.03.2010
17:16 / 15.03.2010
22:16 / 18.03.2010
20:30 / 18.03.2010
20:13 / 18.03.2010
20:07 / 18.03.2010
20:01 / 18.03.2010
19:54 / 18.03.2010
19:42 / 18.03.2010
19:28 / 18.03.2010
19:23 / 18.03.2010
19:20 / 18.03.2010
19:18 / 18.03.2010
19:15 / 18.03.2010
19:14 / 18.03.2010
19:06 / 18.03.2010
19:02 / 18.03.2010