News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է Ջավախքին օգնելու Սպիտակ տան աշխատակազմի պատրաստակամությանը:

Կոնգրեսական Բրեդ Շերմանի գրավոր հարցին ի պատասխան Քլինթոնը հաղորդել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում վերանորոգվել են շուրջ 222 կմ ճանապարհներ, որոնք Թբիլիսին կապում են Սամցխե - Ջավախեթիի շրջանին` տարածաշրջանում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մեծացման հաշվին  տնտեսական զարգացմանն աջակցելու համար:

Նա նաեւ թվարկել է օգնության առաջնային ուղղությունները` ներառյալ անասնապահությունը, ձկնաբուծությունը, կարտոֆիլի աճեցումը, կաթի վերամշակումը, կերերի արտադրությունը եւ մեղվաբուծությունը, ինչպես նաեւ աջակցություն մասնավոր հատվածին` զբոսաշրջության բնագավառում մանր եւ միջին բիզնեսի զարգացման միջոցով, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական Շերմանի դիրքորոշումը Ջավախքի տնտեսական բարեկեցության վերաբերյալ եւ ողջունում ենք պետքարտուղարի հայտարարությունն այն մասին, որ Օբամայի աշխատակազմն առաջնային ուշադրություն է դարձնում հայաբնակ տարածաշրջանին», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ