News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, պատգամավորներ Արամ Սաֆարյանին (ԲՀԿ), Հրայր Կարապետյանին (ՀՅԴ) եւ Լարիսա Ալավերդյանին(«Ժառանգություն»), որտեղ անդրադարձել է բանակում զոհված 8 զինծառայողների խնդրին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2011թ. sեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերում զոհված 8 զինծառայողների հարազատների հետ միասին հանդիպեցինք ձեզ եւ ներկայացրեցինք մարդկային ու իրավական տեսանկյունից ցավոտ մի շարք խնդիրներ: Ձեր խորհրդով եւ խնդրանքով մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 17-ը, օրեր շարունակ գործակցելով զոհվածների հարազատների հետ, պատրաստվեցին եւ Ձեզ ուղարկվեցին զոհված զինծառայողների մահվան  հանգամանքների վերաբերյալ կազմված թվով 8 տեղեկանքներ:

Տեղյակ ենք, որ սրտացավորեն վերաբերելով մեր բարձրացված խնդիրներին՝ օրենքով ձեզ տրված իրավասությունների շրջանակներում դիմել եք համապատասխան պետական մարմիններին եւ ստացել որոշակի պատասխաններ:

Ես եւ զոհված զինծառայողների ծնողները խնդրում եւ ակնկալում ենք, որ մինչ չորրորդ գումարման ՀՀ ԱԺ լիազորությունների ավարտը հիշյալ հարցումների արդյունքներով կներակայացնեք ձեր գնահատականներն ու դիրքորոշումները յուրաքանչյուր գործում բարձրացված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ: Հասկանալով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները՝ այնուամենայնիվ, ակնկալում ենք զոհվածների իրավահաջորդներին հնարավոր իրավաքաղաքական Ձեր աջակցությունը նաեւ այդ գործերով:

Նվազագույնը խնդրում ենք այդ ութ զինծառայողների հարազատներին իրազեկել մեր սեպտեմբերյան հանդիպման, դրան հետեւած մեր տեղեկանքների եւ ձեր հարցումների արդյունքների, ինչպես նաեւ ընթացող ու սպասվող գործընթացների մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ