News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի ընտրության նախընտրական շրջանում Գագիկ Բեգլարյանի PR-ով զբաղվող արվեստագետներն ու հեռուստատեսային դեմքերը իրենց արժանի փոխհատուցումը ստացան: Վլադիմիր Մսրյանը, Երվանդ Երզնկյանը, Արա Երնջակյանը, Միքայել Դովլաթյանն ու Մարտին Վարդազարյանը անդամագրվեցին ավագանու շարքերը՝ որպես Բեգլարյանի նախաձեռնություններին բացարձակապես «այո» քվեարկողներ:

Արժանի փոխհատուցումից անմասն չմնաց նաեւ հայկական մարտաֆիլմերի գլխավոր հերոս, կարատեիստ Գոռ Վարդանյանը: Վերջերս նա նշանակվել է Գագիկ Բեգլարյանի խորհրդական՝ սպորտի, մշակույթի, երիտասարդության եւ տուրիզմի գծով: Սպորտի եւ երիտասարդության հարցերի առումով գուցե գերազանց խորհրդատու կարող է լինել Բեգլարյանի համար, բայց մշակույթի ու տուրիզմի առումով Գոռ Վարդանյանի ընտրությունը տեղավորվում է միայն աբսուրդի ժանրի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ