News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել ինովացիոն ոլորտը կառավարող պետական մարմին` նախարարություն: Այդ մասին, այսօր` ապրիլի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այդ նախարարության գործառույթները կընդգրկեն ինովացիոն ողջ ոլորտը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը; «Այսօր չկա մի մարմին, որը ամբողջական պատասխանատվություն կրի մեր ոլորտի համար: Կառավարությունը վերջին տարիներին մի քանի լուրջ քալեր է նախաձեռնել, սակայն պետք է լինի մեկը, որը պատասխանատու լինի դրա համար»,- ասաց Կ. Վարդանյանը: Նրա տեղեկացմամբ` ոլորտի կարգավորմամբ ներկայում զբաղվում են մի քանի գերատեսչություններ:

Կ. Վարդանյանն ասաց, որ նոր նախարարություն ստեղծելու առաջարկությունն արվել է կառավարությանը, սակայն դեռ արձագանք չկա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ