News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանական խնդրի ռազմական լուծումը ամենաանցանկալի զարգացումն է Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Gazeta.ru-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե Հայաստանի իշխանություններն ինչ միջոցներ են նախատեսել այն դեպքի համար, եթե Իրանի շուրջ իրավիճակը սրվի եւ անգամ ռազմական գործողություններ սկսվեն, վարչապետը պատասխանել է. «Եթե ռազմական լուծման ինչ-որ փորձ արվի, դա մեզ համար ամենաանցանկալին կլինի: Մեր հարաբերություններն աշխարհի հետ կառուցվում են Իրանի եւ Վրաստանի միջոցով, որովհետեւ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանի հետ մենք որեւէ տնտեսական կապ չունենք:

Հայաստանը կենսականորեն շահագրգռված է, որպեսզի Իրանում ամեն բան կայուն լինի: Կոնֆլիկտը շատ ուժեղ կհարվածի մեր տնտեսությանը, քաղաքական, սոցիալական իրավիճկին: Իհարկե, մենք շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ հաշվի ենք առնում այդ ռիսկերը»:

Անդրադառնալով ՀայաստանԻրան երկաթուղու շինարարության հեռանկարներին, Տիգրան Սարգսյանը, նշել է, որ անկախ Իրանի շուրջ ստեղված իրավիճակից, այդ նախագիծն առաջ է ընթանում:

«Մենք Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել: Իրանական կողմը իր վրա պարտավորություն է վերցրել իր տարածքում առանձին ճյուղ կառուցել: մենք բանակցում ենք ներդրողների հետ` շինարարական աշխատանքների հարցով, սերտ շփումների մեջ ենք «Ռուսական երկաթուղու» հետ:

Բացի այդ, մենք Իրանի հետ իրականացնում ենք բարձրավոլտ հաղորդակցման գծերի եւ երկու երկրների սահմանին էլեկտրակայանի
շինարարության նախագծերը»,- ասել է ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ