News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել Իրանից նավթամթերքներ ներմուծելու հարցում։ Այս մասին ասել է Նավթամթերքների իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին։

Նա նշել է, թե Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքների ներմուծումը Վրաստանից, ուստի Հայաստանը սկսել է նավթամթերքներ ներմուծել Իրանից։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Սալարին հայտնել է, որ Իրանի մասնավոր սեկտորը առաջին փուլում նավթամթերքներ կարտահանի դեպի Հայաստան ավտոճանապարհներով` հավելելով, թե նավթամթերքների արտահանումը այնուհետեւ կշարունակվի խողովակաշարերով։

Փետրվարին Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա էլ Իրանը բենզին եւ նավթամթերքներ կարտահանի հարեւան երկիր։

Պայմանագրի համաձայն` Իրանը խողովակաշարով Հայաստան է առաքելու բենզին, դիզելային վառելիք, ինչպես նաեւ ավիացիայի համար նախատեսված վառելիք։

Սալարին հայտնել է, որ Իրանը մտադիր է ավելացնել նավթամթերքների արդյունաբերության ծավալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ