News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր` ապրիլի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի հանրապետության նորընտիր նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Լեոնիդ Խարիտոնի,

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ Հարավային Օսիայի հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակներն անկասկած կծառայեն Հարավային Օսիայի անկախ պետականության հետագա ամրապնդմանը եւ նոր դինամիկա կհաղորդեն նրա զարգացմանը:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ` եղբայրական Հարավային Օսիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր եռնարկումներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ