News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն, ապրիլի 6-ին հանդիպել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք արձանագրվել է հայ-վրացական մշակութային բնագավառի համագործակցության կարեւոր նշանակությունը եւ երկու գերատեսչությունների միջեւ բարձր մակարդակի համագործակցության առկայությունը:

Հանդիպմանը քննարկվել են 2012 թվականի ընթացքում համատեղ կազմակերպվելիք մշակութային միջոցառումների ծրագրերը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ կազմակերպվելիք համատեղ մշակութային միջոցառումներին, հայ մեծանուն գուսան Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցին:

Հանդիպմանը ՀՀ դեսպանն առաջարկել է խթանել հայկական եկեղեցիների պահպանման եւ վերականգնողական աշխատանքների իրականացումը, որին ի պատասխան Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում նպաստելու գործնական քայլերի ձեռնարկմանը:

Քննարկվել են նաեւ վիրահայերի մշակութային ժառանգության մասին նկարազարդ ժողովածուի հրատարակման, հայկական ու վրացական հեռուստաալիքների երաժշտական նախագծերի շարունակման եւ Թբիլիսիի հայկական թատրոնի վերականգնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ