News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փարիզի հանրահայտ Լուվրի թանգարանն ապրիլի 11-ից ավանդական աուդիոգիդերին սկսել է փոխարինել է ինտերակտիվ Nintendo 3DS-երով, որոնք կարող են ստերոսկոպիկ պատկերներ փոխանցել:

Նման սարքավորումների ներդրման նպատակը երիտասարդներին գրավելն է: Նախագիծը ֆինանսավորում են Nintendo-ն եւ կորեական Air ընկերությունը, տեղեկացնում է France Soir-ը:

Ընդհանուր առմամբ Nintendo 3DS-ի միջոցով հասանելի կլինեն ցուցանմուշների ավելի քան 700 մեկնաբանություններ: 3DS համակարգը նաեւ ունակ է առաջարկել անհատական շրջագայություն կամ թեմատիկ էքսկուրսիա:  Օրինակ, «Գլուխգործոցներ» կոչվող  էքսկուրսիան ներկայացնում է միայն թանգարանում պահվող ամենահայտնի գործերը:

Համակարգը կարող է նաեւ որոշել թանգարանում այցելուի գտնվելու վայրը: Դա պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկների մոտ 70%-ը, ովքեր առաջին անգամ են լինում Լուվրում,  մոլորվում են սրահներում:

3DS -ն ներկայումս հասանելի է յոթ լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ճապոներեն եւ կորեերեն: Մշակողները խոստանում են ավելացնել նաեւ պորտուգալերեն, չինարեն եւ ռուսերեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ