News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու են «Եղնիկներ» զորամասում այդքան շատ միջադեպեր տեղի ունենում, որոնցից ոմանք` դժբախտ ելքով:

«Այսօրվա սպան մի քիչ ծանրաբեռնված է: Լինելով Եղնիկներում` սպան գիշեր-ցերեկ այնտեղ հերթապահություն է անում, ընտանիք չի տեսնում: Այդ ծանրաբեռնվածությունը, որը ընկած է սպայի վրա, պատճառներինց մեկն է, որ նա թերի է աշխատում»,- նշել է նա, հավելելով, որ երկրորդ պատճառը անգրագիտությունն է, քանի որ հասարակությունից բանակ եկած սպան ու զինվորը «լուրջ կրթման կարիք ունեն»:

Մովսես Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ մեկ-երկու կարգազանց սպայի պատճառով չի կարելի քննադատության ենթարկել համակարգը: «Կա հանցագործ, նա է հանցագործը, պաշտոնը չի հանցագործ, սպան չի: Մենք չունենք մի սպա, մի զինծառայող, որը հանցագործություն կատարի եւ չպատժվի: Եթե սպայի ու զինվորի միջեւ է դեպքը լինում, ցավալի է, որովհետեւ սպան ինքը պիտի օրինակ ծառայի»,- ասել է Հակոբյանը, հավելելով, որ հնարավորինս խստացրած վերահսկողություն են իրականացնում, որպեսզի բանակում դժբախտ պատահարների թիվը նվազեցվի, եւ միջանձնային հարաբերությունները բարձր մակարդակի վրա դրվեն, քանի որ դա կոտրում է բանակի մարտական ոգին:

ՊԲ հրամանատարը նշել է, որ կան նաեւ այնպիսի դեպքեր, երբ զինծառայողը ինքնասպան լինելը գերադասում է ծառայելուց: «Դա զուտ հրամանատարների բացթողման արդյունքն է, որ զինվորը գտնվում է այդ իրավիճակում եւ գերադասում է ինքնասպան լինել, քան ծառայել բանակում: Դա հիմնականում նաեւ այն մարդիկ են, ովքեր թուլամորթ են»,- ընդգծել է Մովսես Հակոբյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ