Ապրիլի 11-ին Ինդոնեզիայի ափերին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետեւանքով զոհվել է հինգ մարդ: Այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով տեղական փրկարար ծառայությունը:
Բանդա-Աչեհ քաղաքում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները վնասել են քաղաքային բանտի պատերը: Սակայն բանտարկյալների փախուստի մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ ամենահզոր երկրաշարժի մագնիտուդը կազմել է 8,7: Էպիկենտրոնը գտնվել է Բանդա-Աչեհ քաղաքից 495 կմ հարավ-արեւմուտք: