News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը կասեցվել է: Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը չեղյալ է հայտարարել այն` ելնելով իր կազմակերպության եւ «Ասպարեզ» ակումբի աշխատակիցների անվտանգությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Գյումրիի կենտրոնական հրապարակում  ապրիլի 12-ին անցկացվել է հանրահավաք` ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման: Փառատոնի կազմակերպիչը Գեորգի Վանյանն է:

Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենք ներկայացնում են Գյումրիի մտավորականությունը: Հանրահավաքին մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կառույցների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների, բուհական եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ակցիայի ընթացքում ելույթով հանդես եկածներն իրենց անհանդուրժողականությունն էին հայտնում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության գաղափարին։

Տպել
Ամենաշատ