News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում միջին աշխատավարձի չափերի վերաբերյալ: 2012 թ. հունվարի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը 112 հազ. դրամ է (համարժեք է մոտ 295 դոլարի): Այս ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Ամենաբարձր աշխատավարձ վճարում են Ռուսաստանում` 23.7 հազ. ռուբլի (մոտ 795 դոլար): Երկրորդ տեղում Ղազախստանն է` 92.2 հազ. թենգե (մոտ 630 դոլար): Երրորդում Ադրբեջանն է` 368 մանաթ (մոտ 470 դոլար): Հայաստանից առաջ են նաեւ Ուկրաինան` 2722 գրիվնա (մոտ 345 դոլար), Բելառուսը` 2.88 մլն բելառուսական ռուբլի (մոտ 350 դոլար):

Ամենացածր աշխատավարձը ստանում են Տաջիկստանում` 525 սոմոնի (մոտ 110 դոլար): Հայաստանն առաջ է նաեւ Ղրղըզստանից (մոտ 210 դոլար) եւ Մոլդովայից (մոտ 265 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ