News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը պատրաստ է օժանդակել Հայաստանի  ոստիկանության ներսում տեղի ունեցող բարեփոխումների իրականացմանը: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ Երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը Երեւանում ընթացող «Ընտրություններին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցել են ոստիկանության ներկայացուցիչներ, դատախազներ, այլ շահագրգիռ անձինք, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, քաղաքական ուժեր: Միջոցառումը կազմակերպվում է ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ:

«Հավատում եմ եւ հույս ունեմ, որ միջոցառումը կօգնի տեղեկացնել լայն զանգվածներին իրենց իրավունքների եւ պարտավորությունների մասին»,-ասել է գրասենյակի ղեկավարը` հավելելով, որ ուրախ է հայտնել ոստիկանության աշխատանքի թափանցիկությանն ուղղված աշխատանքի անցկացման մասին: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, այդ թվում եվրոպական փորձագետների մասնակցությամբ:

ԵՄ-ն ընթացիկ տարվա սկզբին ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի միջնորդությամբ սկսել է իրականացնել Հայաստանում թափանցիկ եւ ազատ ընտրությունների անցկացման ծրագիրը: Ծրագրի արժողությունը կազմում է 1,7 միլիոն եվրո, այն տարածվում է խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ 2013-ի նախագահական ընտրությունների վրա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Մասնակցում են 9 քաղաքական ուժ համամասնական ընտրակարգով եւ 154 թեկնածու մեծամասնական համակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ