News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ապրիլի 14-ին լրանում է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռոբեր Դուանոյի 100-ամյակը, ով «Համբույր քաղաքապետարանի շենքի մոտ» հանրահայտ լուսանկարի հեղինակն է:

Google-ն այս կապակցությամբ Ռոբեր Դուանոյի լուսանկարի հատվածների համակցությամբ տոնական լոգոտիպ է տեղադրել:

Դուանոն 18 տարեկանից տարվել է լուսանկարչությամբ, սիրել է քայլել Փարիզում եւ լուսանկարել աղյուսներ, ցուցանակներ, տներ: Նրա առաջին լուսանկարն այդպես էլ կոչվում է`«Աղյուսների կույտ»: 1932թ. Դուանոյի առաջին ֆոտոռեպորտաժը հրապարակվել է  «Էկսելիսորում»: Այնուհետեւ սկսել է լուսանկարել փողոցի մարդկանց:

50-ականների կեսերին Դուանոն  արդեն աշխարհահռչակ լուսանկարիչ էր եւ միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից:

Իր կյանքի ընթացքում Դուանոն լուսանկարչական ոչ մի ուղղության չի հետեւել, ոչ մի ստեղծագործական դպրոց չի հիմնել:

Նրա հայտնի «Համբույր» լուսանկարի համար երկրպագուները պատրաստ են 155 հազար եվրո վճարել: Հենց այդ գումարով էլ Ֆրանսուազա Բորնեն` Դուանոյի այդ հայտնի լուսանկարի հերոսուհին, աճուրդում վաճառել է «Համբույր քաղաքապետարանի շենքի մոտ» լուսանկարը:

1950թ. Ռոբեր Դուանոն «Լայֆ» ամսագրի պատվերով փարիզյան սիրահարների լուսանկարների շարք էր նկարահանում: Այդ ընթացքում նա տեսել է Ֆրանսուազա Բորնեին ընկերոջ`Ժակ Կարտոյի հետ, քոլեջի մոտ: Ռոմանտիկները միշտ մտածում էին, թե լուսանկարը պատահական է ստացվել, սակայն իրականում զույգը համաձայնել է վարպետի` լուսանկարելու առաջարկին:

Լուսանկարը երկար ժամանակ մնացել է գործակալության արխիվում եւ միայն ավելի քան 30 տարի անց այն նկատել է ցուցանակներ արտադրող մի ընկերություն: Այդ օրվանից սկսվել է լուսանկարի համաշխարհային ճանաչումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ