News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան, հրաշագործ Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորում է բրիտանացի ամենահարուստ հայտնի անձանց ցուցակը: Վարկանիշային աղյուսակը կազմել է The Sunday Times-ը, եւ թեեւ ցուցակը կհրապարակվի միայն ապրիլի 15-ին, որոշ պարբերակններ արդեն հրապարկել են այն:

Դենիել Ռեդքլիֆի կարողությունը գնահատվում է 85 մլն դոլար, տեղեկացնում է «Դնի.ռու»-ն: Երկրորդ տեղում է դեռահաս աղջիկների սիրելի, «զգայուն վամպիր» Էդվարդ Կալենի դերակատար Ռոբերտ Փաթինսոնը, որի կարողությունը 63 մլն դոլար է կազմում:

Ամնեահարուստ բրիտանացի աստղերի եռյակը եզրափակում է Կիրա Նայթլին: Դերասնուհին, ով հանրահայտ էր  դարձել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմով, ունի  47,7 մլն դոլար:

Սակայն ամենահարուստ բրիտանացիների ցուցակում ոչ միայն դերասաններ են, այլեւ կատարողներ: Ցուցակում նրանցից առաջինը երգչուհի Ադելն է, ով այս տարի ստանալով գերաստղի կարգավիճակ, իր կարողությունները հասցրել է 20 մլն դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ