News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադայի Քվեբեկ քաղաքի «Կապիտոլիում» սրահում  հինգշաբթի նախատեսված Շառլ Ազնավուրի համերգը չի կայացել: Հանրահայտ շանսոնյեն բեմ է բարձրացել եւ թույլ ձայնով հայտարարել, որ ստիպված է համերգը տեղափոխել կիրակի:

Ինչպես տեղեկացնում է «Le Journal de Québec»-ը,  87-ամյա Ազնավուրը բեմ է դուրս եկել ուշացումով եւ  էլեգանտորեն հայտարարելով նորությունը` հիասթափեցրել մոտ 1100 հանդիսատեսի, ովքեր սկզբում մտածել են, թե դա կատակ է:

Ազնավուրը ներողություն է խնդրել` բացատրելով, որ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է մի իրավիճակում, երբ ստիպված է  վերջին պահին հետաձգել համերգը:

«Ես պետք է կիրակի Քվեբեկից արդեն մեկնեի Լոս Անջելես` թոռնուհուս հարսանիքին: Սակայն որոշեցի, որ հարսանիքին ուշացած կգնամ` Քվեբեկում համերգ տալուց հետո»,-ասել է նա:

«Երբ նա հեռացավ բեմից, շատ տխրել էր: Հատկապես, որ դա իր սիրելի քաղաքում` Քվեբեկում է տեղի ունենում»,-ասել է շանսոնյեի պրոդյուսերը:

Երգչին այցելել է բժիշկը, դեղամիջոց նշանակել: «Սակայն, գիտեք, որ իմ տարիքում այն տոկունությունը չկա, ինչ 20 տարի առաջ»,- ասել է հանրահայտ շանսոնյեն «Կապիտոլիումի» բեմից:

Ակնկալվում էր, որ հայազգի երգիչը, ով երրորդ անգամ է հանդես գալիս «Կապիտոլիումում», 2 ժամ 15 րոպեանոց համերգ կտար առանց դադարի` կատարելով 28 երգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ