News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Անթալիա քաղաքի բնակիչ 50-ամյա Ալիսեյդին տանը դաժանորեն ծեծել է կնոջը եւ բջջային հեռախոսի 3G ծառայության տեսազանգի միջոցով հնարավորություն է տվել իր 18-ամյա սիրուհուն «ուղիղ եթերում» դիտել ծեծը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ալիսեյդինը բջջային հեռախոսի տեսազանգի միջոցով կապվել է սիրուհու հետ եւ սկսել ծեծել կնոջը։  Այդ ընթացքում հեռախոսի միջոցով ծեծը դիտող սիրուհին ասել է Ալիսեյդինին. «քիչ ես ծեծում, ավելի շատ հարվածի»։

Ծեծի հետեւանքով ուշագնած եղած կնոջը Ալիսեյիդինը տեղափոխել է հիվանդանոց՝ բժիշկներին ասելով, թե կինը աստիճաններից է վայր ընկել։

Հաջորդ օրը կինը դիմել է դատարան՝ ամուսնալուծվելու եւ 60 հազար լիրա (35 հազար դոլար) բարոյական փոխհատուցման պահանջով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ