News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը որոշել է հրաժարվել իր համակարգում հաշվառված 47 տրանսպորտային միջոցներից: ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը կառավարության ապրիլի 19-ի նիստի օրակարգ է մտցրել այդ մեքենաները դասական աճուրդով վաճառելու թույլտվություն ստանալու հարցը:

Վաճառքի հանվող բոլոր մեքենաներն էլ հին են, բարոյապես ու ֆիզիկապես մաշված` «Մոսկվիչներ», «ԳԱԶ», «ՎԱԶ», «ՈՒԱԶ», «ԵՐԱԶ», «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ, դրանցից ամենանորը 1996 թ. արտադրության է:

Նշենք, որ մեքենաների մի մասի համար պարզապես սիմվոլիկ գին է սահմանված: Այսպես` 1988 թ. արտադրության «ՈՒՐԱԼ-ԻՄԶ- 8-903» մեքենայի մեկնարկային արժեքը 10 հազ. դրամ է, 1991 թ. արտադրության «ՎԱԶ-21063»-ը` 13 հազ. դրամ: Նշենք, որ յուրաքանչյուր մեքենայի գնահատման համար կառաավարությունը ծախսել է առնվազն 18 հազ. դրամ: Վաճառքի հանված մեքենաների մեջ կա նաեւ 1985 թ. արտադրության «Ֆորդ սկորպիոն»` 280 հազ. դրամ մեկնարկային արժեքով: Աճուրդի պայմաններին կարելի է ծանոթանալ www. azdarar.am կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ