News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախընտրական շրջանում, ըստ վիճակագրական տվյալների, ընտրողների 34 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այդ մասին ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն The Gallup Organization-ից` նկատելով, որ հարցումն անցկացվել է ընտրելու իրավունք ունեցող 1018 չափահաս քաղաքացիների շրջանում: Հարցումն իրականացվել է ապրիլի 4-ից 10-ը, Հայաստանի ողջ տարածքում, ընդ որում հարցվածներին չի ներկայացվել խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկը:

Ալիշաուսկենեի խոսքով, «Բարգավաճ Հայաստանին» պատրաստ են քվեարկել հարցվածների 28 տոկոսը:

«Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երեք այլ քաղաքական ուժեր` ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, որոնք վայելում են ընտրողների համեմատաբար փոքր մասնաբաժնի աջակցությունը, գրեթե վստահաբար կանցնեն խորհրդարան»,- ասել է Ալիշաուսկենեն:
Հարցման արդյունքներով Հայ ազգային կոնգրեսին պատրաստ են քվեարկել 6,7 տոկոսը, ՀՅԴ-ին` 4,6, «Օրինաց երկրին»` 4,5, «Ժառանգությանը»` 3,5 տոկոսը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «Ժառանգությունը» ինտրիգային ցուցանիշներ ունի. «Նրանց դեպքում քարոզարշավը ցույց կտա` կկարողանա՞ն արդյոք միավորել ընտրազանգվածին եւ իրենց կողմը քաշել «չկողմնորոշված» ընտրողներին»:

Ալիշաուսկենեի խոսքով, հիմնականում մրցակցում են Հայաստանի հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները

Նշենք, որ հարցումն անցկացրել է The Gallup Organization-ը` Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հետ: Սխալի հավանականությունը չի գերազանցում +/-3,1 տոկոսը, վստահության աստիճանը` 95 տոկոս է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ