News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայէլեկտրամեքենա» ընկերության նախագահ Սեյրան Մաթեւոսյանը եւ  Իրանի «Խորասան գյուղարդյունաբերություն» ընկերության գործադիր տնօրեն Հադի Աբդոլլահյանն, այսօր` ապրիլի 17-ին, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում կնքել են հայ–իրանական համատեղ ձեռնարկություն հիմնելու պայմանագիր:

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ պայմանագրով նախատեսվում է «Հայէլեկտրամեքենա» ընկերության տարածքում հիմնել հեղուկներ արտամղող խորքային պոմպերի արտադրություն: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հավաստմամբ՝ բազմաթիվ  նոր աշխատատեղեր ստեղծելով հանդերձ՝ կունենանք հայրենական նոր արտադրատեսակ, ինչը  դուրս է գալու  արտաքին շուկա՝միաժամանակ կատարելով նաեւ հայաստանյան պատվերները։

Հայրենական նոր առավել խնայողական պոմպերը կփոխարինեն արտերկրից ներմուծվող երբեմն ցածրորակ ու հատկապես տեղափոխման պատճառով բարձր գին ունեցող արտադրանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ