News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, ապրիլի 17-ի երեկոյան տեղի է ունեցել թատրոնի եւ կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Վենյամին Սմեխովի եւ Ալիկա Սմեխովայի «Տանգոյի 12 ամիսները» երաժշտական ներկայացումը: Այն դիտելու էին եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ մարզային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու արվեստասերներ:

Ներկայացումից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշել է. «Կարեւորագույն սկզբունքը, որ մենք մեզ համար ֆիքսել են մշակութային քաղաքականություն իրականացնելիս, այն է, որ հանրապետության մարզերում մշակույթը նույնպես պետք է լինի հասանելի: Մենք պետք է ապակենտրոնացնենք մշակութային միջոցառումները եւ դա հենց այդ քաղաքականության շրջանակներում իրականացվում է»:

Անդրադառնալով մարզերում մշակութային կյանքին եւ մարզերի բնակիչների հոգեւոր պահանջմունքներին, Տ. Սարգսյանն ասաց. «Մենք մեր շփումների ընթացքում լոռեցիների հետ մեզ համար բացահայտել ենք, թե ինչ առաջնային խնդիրներ կան Լոռիի բնակիչների համար, եւ ես շատ ուրախ եմ, որ մշակութային պահանջմունքը նույնպես բավականին բարձր է: Մեզնից պահանջում են, որպեսզի աշխարհահռչակ արվեստի գործիչները, երաժիշտները որ գալիս են Հայաստան, համերգներով կամ դասընթացներով հանդես գան ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում, եւ մենք կարծում ենք, որ դա ճիշտ պահանջ է մեր առաջ: Մենք պարտավոր ենք դա բավարարել»: 

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ