News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Կասպերսկիի լաբորատորիայի» կողմից մարտին անցկացված հետազոտության արդյունքում Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը` ինտերնետ-սպառնալիքի տարածման մակարդակով: Ընդ որում, Հայաստանում ինտերնետից «յուրահատուկ» օգտվողների թիվը կազմել է 49,3 տոկոս: Այդ ցուցանիշով, Հայաստանին գերազանցում է միայն Ռուսաստանը (55,5 տոկոս): Հայաստանին հաջորդում են Ղազախստանը (47,8 տոկոս), Բելառուսը (47,1 տոկոս), Ադրբեջանը (46,3տոկոս) եւ Ուկրաինան (43,3 տոկոս):

Երկրների վարկանիշը, որտեղ ինտերնետից օգտվողներն առավել քիչ են ինտերնետում վարակի ռիսկի ենթարկվում, գլխավորում է Թայվանը, որտեղ համակարգիչների ընդամենը 10,1 տոկոսն է ենթարկվել ինտերնետ-սպառնալիքի:
Երկրորդ տեղում Բենինն է (12,6 տոկոս), երրորդում` Ճապոնիան (12,9 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ