News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ  զինվորների մահվան ստույգ պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, եւ ըստ իրեն հասած տեղեկատվության, թշնամու արձակած կրակոցների պատճառով: Գյուղապետի փոխանցմամբ` դեպքից հետո 1.5-2 ժամ գյուղի տարածքում կրակոցներ են լսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ