News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Էյնուլա Ֆաթուլաեւը հայտարարվել է  ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլյերմո Կանո համաշխարհային մրցանակի 2012թ. դափնեկիր տպագրության ազատության գործում ունեցած ավանդի համար: Նրա թեկնածությունն առաջարկել է միջազգային անկախ հանձնաժողովը, հաղորդում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքը:

35-ամյա Էյնուլա Ֆաթուլաեւը ռուսալեզու  «Իրական Ադրբեջան»  անկախ շաբաթաթերթի եւ ադրբեջանալեզու «Գյունդելիկ Ադրբեջան» («Ամենօրյա Ադրբեջան») օրաթերթի հիմնադիրն ու նախկին գլխավոր խմբագիրն էր: 2007թ. դատապարտվելով բանտային կալանքի` նա 2011թ. մայիսի 26-ին ազատվել էր ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագրով:

2011թ. հուլիսին պ-ն   Ֆաթուլաեւը հիմնել է  «Հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը:

1997թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի որոշմամբ ամրագրված ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլյերմո Կանո համաշխարհային մրցանակը տպագրության ազատության գործում ունեցած ավանդի համար ամեն տարի շնորհվում է Տպագրության ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, մայիսի 3-ին: Դրան արժանանում են առանձին անձինք կամ կազմակերպություններ, որոնք աշխարհի տարբեր երկրներում ավանդ են ունեցել խոսքի ազատության պաշտպանության գործում, հատկապես եթե այն կապված է եղել կյանքի սպառնալիքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ