News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը շարունակում է ծանոթանալ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների նախընտրական քարոզարշավի ընթացքին:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին ԱՊՀ  դիտորդական առաքելության գրասենյակից, փորձագետները Ընտրական օրենսգրքի եւ Ժողովրդավարական ընտրությունների չափանիշների մասին կոնվենցիայի, ընտրական իրավունքի ԱՊՀ անդամ պետությունների ազատությունների համապատասխանության  համեմատական վերլուծություն են իրականացնում: Առաքելության գրասենյակը եւ երկարաժամկետ դիտորդները ընտրությունների մասնակից քաղաքական կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ հանդիպումներ են անցկացնում:

Կայացել են հանդիպումներ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության հետ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին հարցեր:

Շարունակում է ձեւավորվել ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Հավատարմագրման համար Հայաստանի ԿԸՀ  են ուղարկվել ԱՊՀ 103 դիտորդների փաստաթղթեր: Նրանց կազմում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի, ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական ասամբլեայի եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Մասնակցում են քաղաքական 9 ուժեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ