News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կայացել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Հիմնական հայտերը ներկայացված էին Երեւանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների կողմից: 

Առաջին փուլում ընտրվեցին նորարար եւ մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձեւավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչեւ մայիսի 1-ը պետք է ամբողջացնեն եւ ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:

Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաև մայիսի 17-19 անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում: 

Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու  էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ) և Key Solutions խորհրդատվական ընկերությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ